Խոշոր վթար Իսակովի պողոտայում․ երկու վարոդներն էլ հոսպիտալացվել են
Երևանում այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 20-ամյա Ալբերտ Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Սարգսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդը՝ Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: