Ղազախստանի արտահերթ ընտրություններին մասնակցությունը 65.9 տոկոս է
Տեղական ժամանակով Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 65.9 տոկոս, հաղորդում է հանրապետության ԿԸՀ-ը:
Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը կտեւի տեղական ժամանակով մինչեւ 20:00-ն:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար հավակնում են յոթ թեկնածուներ. Ժամբիլ Ահմետբեկովը «Կոմունիստական ժողովրդական կուսակցությունից», Դանիա Եսպաեւան «Ակ ժոլ» կուսակցությունից, Ամիրժան Քոսանովը «Ազգի ճակատագիր» ազգային հայրենասիրական շարժումից, Տոլեուտայ Ռահիմբեկովը «Աուիլ» կուսակցությունից, Ամանգելդի Թասպիհովը Ղազախստանի Արհմիությունների ֆեդերացիայից, Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը (Ղազախստանի գործող նախագահը) Nur Otan կուսակցությունից, Սադիբեք Թուգելը «Մեծ անապատի արծիվներ» հասարակական միավորումից: