Գյուղական թիմը՝ Ուկրաինայի Պրեմյեր լիգայում
1600 բնակչություն ունեցող Կովալյովկա գյուղի «Կոլոս» ֆուտբոլային թիմը անցումային հանդիպումներում սենսացիոն հաղթանակ է տարել Օդեսայի «Չեռնոմորեցի» նկատմամբ եւ նվաճել է Ուկրաինայի Պրեմյեր լիգայի ուղեգիր։
Ուկրաինայի առաջնությունների պատմության մեջ «Կոլոսը» կլինի ամենափոքր համայնքը ներկայացնող ակումբը, հաղորդում է Isport-ը։
Կիեւի մարզի Վասիլկովսկի շրջանում գտնվող գյուղի թիմը առաջին խաղը Օդեսայում ավարտել էր 0։0 հաշվով, իսկ տանը հաղթել է 2։0 հաշվով։