Հաղպատի վանական համալիրում այրվել է կացարանի մի մասը՝ 675 քմ, և գույք՝ 375 քմ
Երեկվա հրդեհից այրվել է Հաղպատի վանական համալիրի կացարանի (675 քմ) մի մասը` գույքով (մոտ 375 քմ), հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: