Այսօր ընկերների միջազգային օրն է
Բոլոր ժամանակների բոլոր ազգերը ընկերությունը սոցիալական և բարոյական արժեք են համարել: Զարմանալի չէ, որ տարբեր երկրներում նշվում են ընկերությանը նվիրված տոները: Դրանցից մեկը ընկերների միջազգային օրն է (International Friends Day): Այն նշվում է ամեն տարի հունիսի 9-ին, գրում է Calend.ru-ն:
Ժողովրդական արվեստը պատահական չէ, որ բազմաթիվ ասացվածքներ, ասույթներ և աֆորիզմներ ունի ընկերների մասին:
Չնայած պատմությունը լռում է, թե ով է այդ ոչ պաշտոնական տոնի ստեղծողը, սակայն դա չի խանգարում, որ տոնը մեծ ճանաչում ունենա:
Հնարավոր է, որ այդ տոնը ևս մեկ հիանալի առիթ լինի, որպեսզի կրկին զանգեք կամ գրեք ձեր հին ու բարի ընկերներին, ապա հավաքվեք աղմկոտ ու ընկերական շրջապատով և կիսվեք հաճելի հիշողություններով և լավ նորություններով:
Իսկ հուլիսի 30-ին նշվում է ընկերության միջազգային օրը: