Հենրիխ Մխիթարյանը անվտանգության աշխատակիցներից «փրկեց» երկրպագուներին (տեսանյութ)
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի Հայաստան - Լիխտենշտեյն խաղի ավարտից հետո Երեւանի «Հանրապետական» ստադիոնի խաղադաշտ են մտել երկու երկրպագուներ։ Անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են հանել խաղադաշտից, սակայն Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը միջամտել է եւ հնարավորություն տվել տղաներին լուսանկարվել իր հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին հաղթել է 3։0 հաշվով։