Հայաստանը ներառվել է երկրների եռյակում, որոնց քաղաքացիներն ամենից հաճախ Վրաստան են մեկնում
Հայաստանը ներառվել է երկրների եռյակում, որոնց քաղաքացիներն ամենից հաճախ Վրաստան են մեկնում, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Համաձայն հրապարակված ինֆոգրաֆիկայի՝ 2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիները Վրաստան են այցելել 425 412 անգամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ այդ ցուցանիշն աճել է 1,3%-ով:
Առաջին տեղում է Ռուսաստանը: Այս տարվա վերոնշյալ ժամանակահատվածում ռուսաստանցիները Վրաստան են այցելել 539 432 անգամ, անցած տարվա հետ համեմատած՝ այդ ցուցանիշն աճել է 31,4%-ով:
Երկրորդ տեղում է Ադրբեջանը, որի քաղաքացիները Վրաստան են այցելել 497 937 անգամ:
Ցուցակում են նաեւ Թուրքիան եւ Ուկրաինան:
Ամենից շատ զբոսաշրջիները ծախսում են սննդի եւ խմիչքի, բնակարանի վարձման եւ զվարճանքների համար: Ամենից քիչ նրանք ծախսում են թանկարժեք իրեր գնելու համար:
Վերջին շրջանում օտարերկրացիները Վրաստանում միջինում մոտ 890 լարի են ծախսել (մոտ 324 դոլար): Անցած տարվա առաջին եռամսյակում այդ գումարը 16,1%-ով ավելի շատ է եղել: