Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի երկրպագուների երթը Երևանում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը սկսել է ավանդական նախախաղային երթը Երեւանում։ Արամ Խաչատրյանի արձանի մոտից երկրպագուները եռագույններով, շարֆերով, վանկարկումներով, ոգեշնչող երգերով շարժվեցին դեպի «Հանրապետական» ստադիոն:
Երկրպագուների միասնական երթն անցնում է Մաշտոցի պողոտա - Թումանյան - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ - Խանջյան – Նար-Դոս փողոցներով։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրից հետո երկու հավաքականներն էլ միավոր չեն վաստակել:
Միասնական երթին քիչ երկրպագուներ էին հավաքվել: Ըստ ՖԱՖ շարժման հիմնադիր նախագահ Սերգեյ Ջանջոյանի, պատճատն այն է, որ Հայաստան - Լիխտենշտեյն խաղի համար շատ քիչ տոմս է վաճառվել: