Երկրին է մոտենում ֆուտբոլային դաշտի մեծության աստերոիդ
Եվրոպական տիեզերական գործակալությունում հայտնել են, որ Երկրին է մոտենում ֆուտբոլային դաշտի մեծության աստերոիդ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով ՌԵՆ ՏՎ-ին:
Նշվում է, որ մեծ երկրային մարմինը, որն անվանվել է որպես 2006 QV89, շարժվում է մոլորակի ուղղությամբ եւ առավելագույնս մոտ կլինի նրան 2019 թվականի սեպտեմբերի 9-ին: Հնարավորություն կա, որ 2006 QV89-ը կկարողանա թռչել 7 մլն կմ հեռավորության վրա:
Մասնագետների տվյալներով՝ ներկայումս Երկրի հետ 2006 QV89-ի բախման հավանականությունը կազմում է 1-ը 7 հազարի: