Եվրո-2020․ Հայաստան - Լիխտենշտեյն․ Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին։
Միջազգային բուքմեյքերները ֆավորիտ են համարում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին, որի հաղթանակի հավանականությունը ստացել է 1․20 գործակից։ Հյուրերը հաղթանակը գնահատվում է 19․00 գործակցով, ոչ ոքին՝ 7․50։
Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։
Թիմերը նախկինում հանդիպել են երկու անգամ։ Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը 2018թ․ սեպտեմբերի 6-ին տանը 2։1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, իսկ պատասխան խաղում հոկտեմբերի 19-ին խաղացել է ոչ ոքի՝ 2։2։