Վեդիում 8 ամսական տղա երեխա է հոսանքահարումից մահացել
Արարատի մարզի Վեդի քաղաքում երեկ` հունիսի 7-ին 8 ամսական տղա երեխա է հոսանքահարվելու հետեւանքով մահացել:
«8 ամսական տղա երեխան մահացել է հոսանքահարվելու հետեւանքով, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում»,- հայտնեցին ԲԿ-ից: