Մեյը հեռացել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես հրաժարական է տվել իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից: Այդ մասին հինգշաբթի հայտնի է դարձել մամուլի հաղորդագրությունից, որը հրապարակվել էր 1922 Խորհրդարանական Հանձնաժողովի կողմից, որը միավորում է թորի շարքային պատգամավորներին եւ որոշում է պահպանողականների առաջնորդի ընտրության կամ փոխվելու հարցելու, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թերեզա Մեյը կշարունակի մնալ որպես Պահպանողական կուսակցության գործող ղեկավար, քանի դեռ հաջորդ առաջնորդը չի ներկայացվել»,-ասվում է փաստաթղթում:
Մայիսի 24-ին Մեյը հայտարարել էր, որ որոշել է հեռանալ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հունիսի 7-ին: Այժմ նա կուսակցության ղեկավարի պաշտոնակատարն է, ընդ որում՝ մնալով կառավարության պարագլուխ՝մինչեւ թորիների նոր ղեկավարի ընտրությունը, որը կմեկնարկի հունիսի 10-ին եւ կավարտվի ոչ ուշ, քանի հուլիսի 28-ը: