«Մարտկոցամոլը». 52-ամյա տղամարդը մասնագիտացել էր մեքենաներից մարտկոցների գողության ոլորտում
Հունիսի 6-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Ազատության պողոտայի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացել ու շենքի բակում կայանված «ԳԱԶ-24» մեքենայից գողացել են մարտկոցը:
Ոստիկանությունից հայտնում են, որ քիչ անց ստացվել է նույնատիպ մեկ այլ հաղորդում՝ Տիգրանյան փողոցի մի բնակչից: Այս անգամ նույն կերպ տարել էին «Ֆորդ» մեքենայի մարտկոցը:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Նազարբեկյան փողոցի 52-ամյա մի բնակիչ:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: