ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Թոմ Մալինովսկուն ներկայացրել է հայաստանյան վերջին զարգացումները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունիսի 5-ին հանդիպել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկու (Tom P. Malinowski) հետ:
Դեսպան Ներսեսյանը Թոմ Մալինովսկուն ամփոփ ներկայացրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ վերջին զարգացումները: Կողմերը քննարկեցին նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա դինամիկային առնչվող հարցեր։
Դեսպան Ներսեսյանն ու Թոմ Մալինովսկին անդրադարձան նաեւ միջխորհրդարանական կապերին` ընդգծելով միջխորհրդարանական դիվանագիտության ներուժի օգտագործումը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: