Ուսմանովը և Աբրամովիչը կրկին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ անձանց ցւուցակում են
The Sunday Times ամսագրի Մեծ Բրիտանիայի ամենահարուստ անձանց ամենամյա վարկանիշային աղյուսակի համաձայն՝ ռուս միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովը և Ռոման Աբրամովիչը կրկին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ անձանց ցուցակում են, սակայն ոչ առաջին հորիզոնականներում, Ուսմանովը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ Աբրամովիչին բաժին է հասել ավելի ցածր սանդղակ, նա 13-րդ տեղում է:
Առաջին հորիզոնականում և հետևաբար ամենահարուստը Մեծ Բրիտանիայում նույն պարբերականի ուսումնասիրությունների համաձայն՝ Ineos նավթային ընկերության հիմնադիր բրիտանացի Ջիմ Ռեդքլիֆն է, ով ունի 21.05 մլրդ ֆունտ ստերլինգ:
Երկրորդ հորիզոնականում են հնդիկ գործարարներ Շրի և Գոնի Հինդուդջաները՝ 20.64 ֆունտ ստերլինգով, իսկ երրորդ տեղում՝ ԱՄՆ գործարար, ծագումով Խորհրդային Միությունից, Լեն Բլավատնիկը, ով ունի 15.26 մլրդ ֆունտ ստերլինգ:
Ալիշեր Ուսմանովի կարողությունը անցյալ տարվա ցուցակի համեմատ պակասել է 1,23 մլրդ ֆունտ ստերլինգով, երբ նա 5-րդ տեղում էր: Իսկ 2016 թվականին Ուսմանովը չորրորդ հորիզոնականն էր զբաղեցնում և այդ ժամանակ ուներ կարողություն՝ 7,58 մլրդ ֆունտ ստերլինգի չափով:
Ռոման Աբրամովիչին բաժին է հասել 13-րդ հորիզոնականը, քանզի նա ունի 9,33 մլրդ ֆունտ ստերլինգ, 2017 թվականի համեմատ նա հարստացել է 1,28 մլրդ ֆունտ ստերլինգով: