Ինչպե՞ս ստանալ պետական տարիքային կենսաթոշակ․ ՄԻՊ-ը ուղեցույց է հրապարակել
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված ուղեցույցում մանրամասն նշվում են․
∙ Ո՞ւմ պետք է դիմել կենսաթոշակ ստանալու համար,
∙ Ե՞րբ պետք է դիմել տարիքային կենսաթոշակ ստանալու համար,
∙ Որո՞նք են տարիքային կենսաթոշակ ստանալու պայմանները,
∙ Ի՞նչ պետք է նշվի դիմումում,
∙ Ինչպե՞ս ստանալ հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլն։
Կից կարող եք տեսնել ուղեցույցը: