Հասարակական կարգ են ապահովել. ոստիկանությունը՝ Մաշտոցի պողոտայում սեւազգեստ անձին ասֆալտին պառկեցնելու մասին
Ինչպես հայտնում են ՈՈ Ոստիկանության մամլո ծառայությունից, հասարակական կարգի ապահովման նպատակով երեկ՝ հունիսի 6–ին ոստիկանությունը ծառայություն է իրականացրել Երևան քաղաքում, արդյունքում իրավախախտում կատարած քաղաքացիներ են բերվել ոստիկանության բաժիններ։
Նշենք, որ երեկ քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում ոստիկաններն ասֆալտին են պառկացրել սևազգեստ երիտասարդի և մեծ խմբող շրջապատել նրան։
«Հենց նոր ականատես եղա մի կրկեսային տեսարանի: Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից վերև, մի սևազգեստ լակոտի ոստիկանները պարկեցրել էին ասֆալտին ու մեծ խմբով շրջապատել: Մի քանի կետից հեռախոսներով նկարում էին, իսկ լակոտը լացակումաց խնդրում էր այդ նկարահանումներն արագացնեն ու ձեռքերն էլ պակաս կոպտությամբ ոլորեն: Հետո վրա հասան էլի մի հինգ-վեց ոստիկանական մեքենաներ սիրենաներով, դրանցից դուրս եկան կամուֆլյաժով հատուկջոկատայիններն ու վրա հասան սևազգեստի ձեռքերը ոլորող ոստիկաններին օգնելու»,–գրել էր նա։