Հայաստանը Մոսկվայում կպահպանի երկու ներկայացուցչությունները. ԱԳՆ ղեկավար
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կան ընդունակ աշխատակիցներ, որոնք կատարում են դեսպանների գործառույթներ եւ ապահովում ծառայության կայունությունը։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Պատգամավորները նաեւ հետաքրքրվել են, թե արդյոք նպատակահարմար է Մոսկվայում երկու դիվանագիտական ներկայացուցչություն պահելը, եւ կան արդյոք դրանք պահելու միջոցներ։ Ի պատասխան՝ Մնացականյանը նշել է, որ Մոսկվան Հայաստանի համար մեծ կարեւորություն է ներկայացնում եւ գտնվում է նրա ուշադրության կենտրոնում։ «Այո, Մոսկվայում երկու ներկայացուցչություն պահելն անհրաժեշտ է։ Շնորհիվ մեկի Հայաստանը ներկայացված է ՀԱՊԿ-ում։ Կա նաեւ ներկայացուցչություն, որն իրականացնում է երկկողմ գորառույթներ։ Այսինքն՝ խոսքը դեսպանի մասին է։ Մենք կպահպանենք երկու առանձին ներկայացուցչություն, եւ մենք չենք պատրաստվում դա քննարկել»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։