ԵՏՄ-ի հիմնական խնդիրը պետք է լինի նրա իրական կայացումը որպես ինտեգրված շուկա. պատգամավոր
ԵՏՄ հիմնական խնդիրը պետք է լինի նրա իրական կայացումը որպես ինտեգրված շուկա, քանի որ տվյալ փուլում չի զգացվում, որ շուկան իսկապես միասնական է: Հունիսի 6-ին Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ մինչեւ 2025 թվականը ենթադրվում է ընդհանուր բորսաներ ստեղծել:
«Ավելին՝ դրանք պետք է մեկից ավել լինեն եւ պետք է ստեղծվեն այն արտադրողների մոտ, որոնց տարածաշրջանում առաջարկ կա:
Բնականաբար, բորսայում կլինեն հանրային արժեքորոշումներ, կսահմանվեն կանոններ, որոնք պետք է բոլորի համար նույնը լինեն», -ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ տվյալ հարցով դեռ չի կարող որեւէ մանրամասն հայտնել: