ԵՏՄ-ի և Իրանի միջեւ արտոնյալ առեւտրի մասին համաձայնագիրը կարող է արդեն այս ամռանն ուժի մեջ մտնել. նախարար
ԵՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ արտոնյալ առեւտրի մասին համաձայնագիրը կարող է արդեն այս ամռանն ուժի մեջ մտնել: Հունիսի 6-ին Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այսդ մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը մասնավորպես նշեց, որ իրենք իրանցի գործընկերների կողմից սպասում են արդեն այս ամռանը տվյալ համաձայանգրի վավերացմանը:
Խաչատրյանը հիշեցրեց, որ համաձայնագրի շրջանակում ԵՏՄ-ն եւ Իրանը երկրներում արտադրվող ապրանքների 3/4-ի համար մասքատուրքերը կնազեցնեն:
Նշենք, որ համաձայնագիրը 3 տարի կգործի, որից հետո կողմերը կորոշեն՝ կարող են արդյոք լիարժեք ազատ առեւտրի անցնել: