Երեք դեպք՝ մեկ օրում. քաղաքացիները դրսում գտել և ոստիկանություն են բերել դրամապանակ, ֆոտոապարատ, անձնագրեր ու փող
Հունիսի 5-ին օրվա տարբեր ժամերին իրենց գտածոներով ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են ներկայացել քաղաքացիներ։
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջինի դեպքում անձը ներկայացրեց դրամապանակ` անձնագրով հանդերձ, երկրորդ դեպքում` լուսանկարչական ապարատ` պայուսակով, իսկ երրորդ դեպքում` 2 անձնագիր եւ 20.000 դրամ։ Ոստիկանության ծառայողների կողմից նշվածները կորցրած անձանց գտնելուց եւ համապատասխան ընթացակարգով պատկանելությունը ստուգելուց հետո, դրանք հանձնվեցին իրական տերերին։
Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին ոստիկանություն է ներկայացնում գտածոն։
Մեր երախտիքն ենք հայտնում ազնվության նմանատիպ դրսեւորումներ ցուցաբերող համաքաղաքացիներին։
Մեզանից յուրաքանչյուրը ապահովագրված չէ ինչպես նյութական, այնպես է ոչ նյութական արժեք ներկայացնող որեւէ իր կամ առարկա կորցնելու հնարավոր դեպքերից, ուստի բոլորս էլ պետք է ազնվություն ունենք սեփական խղճի եւ մտքի առջեւ։