ՀՀ արտգործնախարարը խոստացավ շուտով տեղեկացնել Մամեդյարովի հետ հնարավոր հանդիպման մասին
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերթական անգամ կոչ արեց լրագրողներին սպասել, մինչեւ որ պաշտոնապես հայտարարվի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպման ժամկետը։
Լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով հանդիպման մասին հարցին, հիշեցրեց, որ պայմանավորվածության համաձայն՝ կողմերն այդ մասին կտեղեկացնեն միաժամանակ։ «Օրը մոտենում է»,- հավաստիացրել է ԱԳՆ ղեկավարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր Վաշինգտոնում նախարարների հանդիպման հնարավորության մասին։
Պատասխանելով Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ՀԿ ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին հարցին՝ նախարարը հիշեցրել է, որ նրա տեսակետն արտահայտում է նախագահ Ալիեւը։ Ընդհանուր առմամբ, Մնացականյանը կարծում է, որ հանդիպման փաստը առաջնահերթ նշանակություն չի կրում, թեեւ չարժե անտեսել այն։