Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խնդրանքով ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետները քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել էին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:
Խմբերն այցելել են «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան- Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Սևան», «Վանաձոր», «Արթիկ»,
«Գորիս», «Կոշ» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ ղեկավար կազմի և աշխատակիցների հետ անց են կացրել ՔՊ գործնական և տեղական
պարապմունքներ:
Միջոցառումների նպատակն էր բարձրացնել ՔՊ ղեկավար կազմի և աշխատակիցների տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ պատրաստվածության աստիճանը և հանկարծակի ծագած խնդիրներին արձագանքելու ունակությունները:
Միջոցառման ընթացքում առարկայորեն քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների պատսպարման, տարհանման, տրանսպորտային
միջոցներով ապահովման, ուղեկցման և տեղափոխման առանձնահատկություններին
առնչվող հարցեր: