Արարատում «Նիվա»-ն տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է, մեքենան վերածվել է մոխրակույտի
Արարատի մարզում, այսօր` հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 04։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Ղազարյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 17 ԼՍ 845 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, անցյալ տարի Երեւանում հրազենի գործադրմամբ սպանված «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի տան դիմաց դուրս է կել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն եւ առաջ ընթանալով՝ գլխիվայր բախվել շինության պատին։
Վթարի հետեւանքով առաջացել է հրդեհ, ու մինչ հրշեջները կժամանեին, ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարելուց հետ այնտեղ հայտնաբերվել է TOZ-34 EP տիպի հրազեն, որը քննիչն առգրավել է։