Ինչո՞ւ են միեւնույն դեղերը հիվանդների վրա տարբեր կերպ ներգործում. պարզաբանում են գիտնականները
Յելի համալսարանի Բժշկության դպրոցի մասնագետները պարզաբանել են, թե ինչու են միեւնույն դեղերը հիվանդների վրա տարբեր կերպ ներգործում:
Nature ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են մարդու աղիներում ապրող 76 բակտերիաների՝ 271 կլլվող դեղամիջոցները նյութափոխանակության ենթարկելու ունակությունը: Պարզվել է, որ դեղերի զգալի մասը, աղիքային միկրոբիոտայի հետ փոխգործակցելով, ենթարկվել է քիմիական փոփոխության:
Այսպես՝ դեղամիջոցների 2/3-ի վրա ազդել է աղիքային բակտերիաների առնվազն մեկ տեսակ: Այս փոխակերպման արդյունքում ստեղծված նյութերը զգալիորեն ազդում են օրգանիզմի վրա դեղի ներգործության պրոցեսի վրա: Դրանից բացի, գիտնականներին հաջողվել է առանձնացնել գեներ, որոնք մասնակցում են դեղամիջոցների վրա բակտերիաների ներգործության պրոցեսին:
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Մարիա Ցիմերման-Կոգադեեւան նշում է, որ հետազոտությունն առաջին քայլն է բիոմարկերների հայտնաբերման ճանապարհին, որոնք բժիշկներին կօգնեն անհատական կարգով պացիենտներին նշանակել առավել անվտանգ եւ արդյունավետ դեղեր: