Ողբերգական վրաերթ Երեւանում․ տուժած կինը հիվանդանոցում մահացել է
Երևանում հունիսի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Տիգրան Հովհաննիսյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն։
Տուժածը՝ 45-50 տարեկան կին, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։