Իսրայելի արդարադատության նախարար առաջին անգամ կդառնա «բացահայտ» համասեռամոլը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է պատգամավորի անունը, որը կզբաղեցնի Իսրայելի արդարադատության նախարարի պաշտոնը: Նա Ամիր Օհանան է՝ 19-րդ համարը «Լիկուդա»-ի ցուցակում, համասեռամոլ հանրության ակտիվիստ, հաղորդում է 9TV-ն:
Տեսաբանները նշում են, որ Նեթանյահուն «քայլ ձիով» է արել. նախարարների կաբինետում առաջին անգամ «բացահայտ» համասեռամոլ կլինի, այսինքն՝ ոչ թե պարզապես ոչ ավանդական սեռական կողմնորոշվածության աջակից, այլ այդ հանրության ակտիվիստ:
Ամիր Օհանան, ճիշտ է, երկար ժամանակ չի ղեկավարի արդարադատության նախարարությունը, մինչեւ ընտրություններ, որոնք կկայանան սեպտեմբերի 17-ին, եւ ընտրություններից հետո եւս որոշ ժամանակ՝ մինչ կոալիցիայի ձեւավորումը: