Բացահայտվել է Դսեղում կատարված ապօրինի ծառահատման դեպք
Հունիսի 4-ին Լոռու մարզի Դսեղ գյուղին հարակից անտառից ապօրինի ծառահատում կատարելու մասին ստացված տեղեկության հիման վրա ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատողների համատեղ իրականացրած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.05-ին, բաժին է հրավիրվել Դսեղ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ հունիսի 3-ին «Դսեղի անտառտնտեսության» «Սարի գլուխ» կոչվող հանդամասից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 2 կաղնի տեսակի կանգուն ծառ եւ իրեն պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ:
Ոստիկանությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: