Կոռնիձորցին զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն
Հունիսի 4-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության ՊՊԳՎ Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում բաժին է ներկայացել Կոռնիձոր գյուղի մի բնակիչ եւ կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 132 եւ «ԱԿՄ»-ի 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, ձեռքի բեկորային նռնակի պայթուցիչ, «ԱԳՍ» 30մմ տրամաչափի 1 փամփուշտ եւ հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Ջուջումլու» կոչվող տարածքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: