Մի քիչ էլ խմել էին, ասեցին, որ Հրանտն է քեզ ծեծել տվել. Նավակ Ճոճողը՝ իրեն ծեծի ենթարկելու արժանահավատ վարկածի մասին
Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարի երեկո, կներեք երկար ա, բայց եկել եմ մի բան պատմեմ, որը չէի ուզում սենց լիներ, քանզի սա ուղղակի վարկած ա, բայց ստիպված եմ, քանզի ժամանակի ընթացքում այս վարկածը, որը ի սկզբանե ինձ համար արժանահավատ չի եղել, դարձել է շատ արժանահավատ:
Որոշ մարդիկ կհիշեն, որոշները տեղյակ էլ չեն, դրա համար մի քիչ մանրամասն պատմեմ:
2015թ. հունվարի 17-ին մի քանի շատ «ուժեղ» տղա ինձ փորձել են առևանգել, իսկ երբ չկարացան, սկսեցին բռնություն գործադրել, սա էլ չկարողացան նորմալ անել բացի մի քանի գլխի մասում վերքից, քանզի ընթացքից բիտաներից մեկը, որով ինձ ծեծում էին, ձեռքներից խլեցի, և հետո երեք հրացանակիր հերոսները դիմեցին փախուստի, այն էլ նենց արագությամբ, որ պահի տակ անգամ գերազանցել էին այդ նույն վայրից փախչող այն մեքենայի արագությունը, որի մեջ սկզբից փորձում էին ինձ առևանգել:
Այն ժամանակ ես միանշանակ պնդել եմ, որ գլխավոր պատվիրատուն և մեղավորը ոստիկանապետ Գասպարյան Վովան ա, հիմա էլ պնդում եմ, որ ինքը այս իրադարձության, եթե պատվիրատու էլ չի, ուրեմն առնվազն հանցակիցն ա և հանցավոր համաձայնությամբ գործը կոծկողն ա:
Դեպքից մի քանի օր անց մամուլում, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում, մի հոդված լույս տեսավ, որի մեջ մանրամասն նկարագրված էր, թե՛ իմ նկատմամբ բռնության գործադրման դրդապատճառը, թե՛ հիմնական պատվիրատուն, և այլ մանրամասներ: Հոդվածում ասվում էր, որ պատվիրատուն Հրանտ Մարգարյանն ա:
Բայց ինձ այդ ամենը, շատ աբսուրդ թվաց, թե՝ ես ո՜ւր, Հրանտը ո՜ւր, ՀՅԴ-ն ո՜ւր ու մնացած մանրամասները:
Մի քանի օր անց, ինձ զանգահարեց այն ժամանակվա Կենտրոնի ոստիկանապետ Պողոսյան Արտակը և հրավիրեց իր մոտ: Գնացի, տեղում զանգեց Երևան քաղաքի վարչության պետ Կարապետյան Աշոտին, հեռախոսը փոխանցեց ինձ: Կարապետյանը ինձ տվել ա հետևյալ հարցը՝ մամուլում ՀՅԴական վարկած ա շոշափվել, ես ի՞նչ եմ կարծում դրա հետ կապված:
Պատասխանել եմ, որ զուտ տրամաբանական տեսանկյունից, իմ մոտ չի տեղավորվում, թե ոնց կարա տենց բան լինի, բայց իրավական գնահատականը Ոստիկանություն գործարույթն է, և եթե կա վարկած, ապա ըստ իս Ոստիկանությունը պարտավոր է ստուգել յուրաքանչյուր ի հայտ եկած վարկած:
Այդ նույն օրերին Երկիր Մեդիայի երեկոյան հաղորդման հյուրը Հրանտ Մարգարյանն էր, ամբողջ հաղորդումը ուներ գրեթե մի նպատակ՝ հարց տալ պարոնին, թե արդյոք ինքը ինչ կարծիքի է մամուլում շրջանարվող լուրերի մասով, որ իմ նկատմամբ գործադրված բռնության հետ ինքը կապ ունի։ Ինքն իհարկե առանձնահատուկ արհամարհանքով պնդեց, որ ինքը իմ մասին չի էլ լսել, և ինչն ա ամենահետաքրքիրը՝ որ ինքը հարցերը այսպես սթից ձևերով չի լուծում:
Ինչևիցե, սենց անցավ ժամանակներ, գործը իհարկե կարճվեց, և այս ամենը մոռացության մատնվեց, բայց ես չեմ մոռացել:
Անցան ամիսներ, երեկոյան ընկերներիցս մեկը զանգեց, թե բա՝ հանդիպենք, բան կա խոսալու: Հանդիպեցինք, ընկերս ասեց, բան եմ պատմում բայց սկզբից մինչև վերջ լսի:
Եվ սկսեց պատմել, ասեց՝ դե գիտես ես ինչքան դրսով-ներսով դաշնակ ընկերներ ու ծանոթներ ունեմ, նոր մի սեղան էի նստած, հավանաբար տեղյակ չէին, որ քո ընկերն եմ, մի քիչ էլ խմել էին, խոսք գնաց քեզանից, ասեցին, որ Հրանտն ա քեզ ծեծել տվել:
Ասեցի՝ այ մարդ, դե թարգի վայ, լսել եմ, ես ո՜ւր դաշնակցությունը ո՜ւր, առավել ևս՝ ընկեր Հրանտը:
Ասեց դե լսի:
Վահանի (Հովհաննիսյան) մահից անմիջապես հետո դեկտեմբերի վերջերին ստատուս էիր գրել, որից դաշնակները շատ էին վիրավորվել, ամեն դեպքում գիտես, որքան էլ ճիշտ գնահատական էիր տվել քաղաքական, բայց Վահանը պարկեշտ էր: Բայց հիմա սա ուղղակի հիշեցրեցի, շարունակեմ հետո կհասկանաս խի: Ուրեմն այդ ժամանակ նաև ՀՅԴ գերագույն մարմնի ընտրություններն էր և ուժեղ կոնկուրենցիա կար կուսակցության ներսում, կուսակցությունը բաժանվել էր երեք թևի՝ Ամերիկահայ Վիգենի աջակիցները, ընկեր Հրանտի աջակիցները և երրորդ թևը Վահանի աջակիցները: Հրանտը ամենձև փորձում էր Վահանի աջակիցներին քաշեր իր կողմ, քանզի բնավ այդ ընտրարշավի ֆավորիտը չէր, բայց չէր կարողանում, քանզի Վահանի աջաիցները Հրանտի հետ խիստ սրված էին և իրեն մեղադրում էին, որ ինքն է գլխավոր մեղավորը այն բանի, որ իրենց ընկեր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կոծկում են իշխանությունները, և որ ինքը չի կարում իրենց պահի, վիզ չի դնում, որ դա բացահայտվի, թողում ա, որ իշխանությունը խեղճացնի իրանց:
Ինչ ա անում Հրանտը, նախապես ասեմ, որ ձեր հավատն է չի գա, իմն էլ չէր գալի, քանի որ՝ ով ե՞մ ես, որ 120 տարի պատմություն ունեցող կուսակցության մեջ կարող եմ այդ կարգի ազդեցություն ունենալ, բայց դե շարունակեմ պատմել: Հիմա ինչ ա անում, ընկեր Հրանտը, հանճարեղ մի բան, քանի որ չի կարա իշխանություններին ստիպի բացահայտեն այդ սպանությունը ո՛չ քաղաքականով, ո՛չ ընկերականով: Գտնում ա թիրախ, բախտի բերմամբ դա դժվար չէ, քանի որ Ճոճողը ստատուս էր գրել Վահանի մասին, որից Վահանի թիմակիցները նեղացել էին մինչև հոգու խորքը: Հանձնարարում ա իր ամենավստահելի մարդուն (իսկ թե դա ով է իր համար, կարծում եմ երեկվանից հասկացաք), որ գործը գլուխ բերի: Եվ մեր ախպերը սկսում ա գործել և 50% իրագործում ա պլանը, ինչի՞ 50%. որովհետև ինձ պետք է գողանային և պատժեին Վահանի որոշ աջակիցների ներկայությամբ, բայց քանզի չկարողացան, գործը արվեց 50%՝ ուղղակի բռնությամբ: Դա բայց բավական էր, որ ընկեր Հրանտը սա դեմ տար Վահանի այն աջակիցներին, որոնց կարիքը ուներ, ասելով, որ տեսեք, սենց սթից դեպքով եմ ես պատժում, բա որ լուրջ բան լինի, ի՜նչ կանեմ: Ի վերջո, ընկեր Հրանտին հաջողվում ա իրագործել իր ծրագիրը, և հասնել իր ուզած արդյունքին:
Այ այսպիսի վարկած, որը քիչ ավելի մանրամասներով շրջանառվել էր մամուլում, իսկ հետագայում սենց մանրամասներով հասել էր ինձ և ոչ թե մի անգամ, այլ մի քանի տեղից՝ նույն մանրամասնությամբ:
Ես չեմ կարող պնդել, բայց ես ժամանակի ընթացքում գնալով ավելի ու ավելի շատ եմ համոզվել, որ սա կարող էր իրականությանը համապատասխանել, քանզի նաև մի քանի տեղից լսել եմ, որ ''դուխով'' տղերքը քանի տեղ գլուխ են գովացել սրանով:
Հարց կծագի՝ բա որ այդքան վստահ եմ, ինչի՞ բան չեմ ձեռնարկել. երկու պարզ պատճառով:
Առաջինը, որովհետև 1% կասկած ամեն դեպքում ունեմ:
Երկրորդը, չկա պիդռկեքով հարց լուծողների հետ հաշիվ մարքելու, բացի իրավական գործառույթից, առավել ևս՝ Հեղափոխությունից հետո:
Չմոռանամ ասեմ նաև, որ վերջերս դիմել եմ Ոստիկանություն՝ գործը վերաբացելու, հիմա պատրաստ է արդեն դիմումս թե՛ Քննաչական կոմիտե, թե՛ Գլխավոր դատախազին:
հ.գ. Դրան էլ, ով ինձ դրան ա սկսել անվանել, հենց դրան ով ինձ տեկիլաներ էր պատիվ տալիս իմ Հեղափոխական ուժեղ տղա կենացը խմելով, փոխանցեք, Ճոճողը ասում ա, ես քո հետ լռիվ համամիտ եմ, շատ ճիշտ բան ես գրել ինքդ քո մասին, հարգանքի ա արժանի ազնվությունդ, դու առանց պիդըռկի խորը ու ուղիղ մենակ պիդըռների հետ կարաս քյալ ա տաս: