Մամուլի շենքի սենյակներից մեկից նոթբուք են գողացել. Դեպքը բացահայտվել է
Ապրիլի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 2 շենքում գտնվող մի աշխատասենյակից «Ֆուջիցու» տեսակի նոթբուք են գողացել:
Ոստիկանությունի հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հանցագործությունը կատարել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 50-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 4-ին, ժամը 12.50-ին, ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հատնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: