Մոուրինյոն, Կասիլյասը, Կական, Ռոբերտո Կարլոսը հանդիպել են Փարիզում
Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողներ, լեգենդար ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասը, Ռոբերտո Կարլոսը, Միչել Սալգադոն, Պրեդրագ Միյատովիչը, Ժերեմի Նժիտապը հանդիպել են Արքայական թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, հաղորդում է AS-ը։
Նրանք գտնվում են Փարիզում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 69-րդ կոնգրեսի կապակցությամբ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում է նաեւ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել է շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն։ Նրա երկրորդ ժամկետը կավարտվի 2023-ին։