ՀԲ-ն 2019-ի համար Հայաստանում կանխատեսել է 4,2 տոկոս տնտեսական աճ
Համաշխարհային Բանկը հրապարակել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ, 2019թ․» հունիսյան զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանի տնտեսության աճն այս պահին կանխատեսվել է 4.2 տոկոս:
Նույն զեկույցի համաձայն, Հայաստանում 2020 թվականի համան կանխատեսվել է 4,9 տոկոս տնտեսական աճ, իսկ 2021 թվականին՝ 5.2 տոկոս:
Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ: