2020 թվականն առաջին թողարկման եվրապարտատոմսերի մարման տարեթիվն է. ֆիննախ
2020 թվականն առաջին թողարկման եվրապարտատոմսերի մարման տարեթիվն է։ Այս մասին պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին նրանք պետք է մարեն 500 մլն դոլարի պարտատոմսերը, որոնք թողարկվել են 2013 թվականին։ «Դրանք թողարկվել են 6 տոկոս եկամտաբերությամբ, եւ դրանց եկամտաբերությունը կազմել է 6,5 տոկոս։ Մենք սպասարկում ենք 6 տոկոս, բայց պետք է վերաֆինանսավորենք։ Այսինքն՝ մենք դա չենք ընկալում որպես եվրապարտատոմսերի ֆունկցիա, որոնք մարվելու են ի հաշիվ մեր հարկային մուտքերի։ Մենք պետք է վերաֆինանսավորենք նոր թողարկման միջոցով»,- պարզաբանել է Ջանջուղազյանը։