Մեքենայի մաքսազերծումը թանկանալու է մոտ 6 անգամ (Տեսանյութ)
2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), և ժամանակի ընթացքում միության մաքսային դրույքաչափերը ուժի մեջ են մտնում նաև Հայաստանում: Քանի որ 2020 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտնելու նաև ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ դրույքաչափերը, տեսանյութում փորձում ենք հասկանալ, թե որքան են դրանք կազմելու:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»