Դաունինգ սթրիթի գլխավոր մկնորսը «գլխացավանք» է դարձել Թրամփի թիկնազորի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիկնազորը Լոնդոն Թրամփի այցի ընթացքում լուրջ խնդրի հետ է բախվել: Մկնորս կատուն տեղավորվել է նախագահի լիմուզինի տակ: Սակայն դա պարզապես կատու չէ, այլ Լարին է՝ Դաունինգ սթրիթի գլխավոր մկնորսը, գրում է Vox.com-ը:
Լարիի հիմնական «գործառույթը» այդ շրջանում մկներին որսալն է:
Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում ասվում է, որ Լարին ամենահարգարժան պաշտոնյաներից մեկն է:
«Լարին ողջունում է հյուրերին՝ ստուգելով պաշտպանության միջոցներն ու հնաոճ կահույքը»,- ասվում է կատվի պաշտոնական կենսագրության մեջ:
Սակայն Լարին փոքր ինչ դուրս է եկել իր պարտավորությունների շրջանակից՝ որոշելով տեղավորվել Թրամփի զրահապատ մեքենայի տակ, որը չի շարժվի, քանի դեռ կատուն չի փոխել իր տեղը:
Հնարավոր է, որ Լարին պարզապես ուշադրություն է գրավում, քանի որ այժմ վարչապետ Թերեզա Մեյը կենտրոնացել է բացառապես իր հյուրի՝ Թրամփի վրա: