Հայաստանում բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Մարտի 1-ի գործի հանքամանքները բացահայտելու համար. ՄԻՊ
Հայաստանում բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Մարտի 1-ի գործի հանքամանքները բացահայտելու համար: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ 2018 թ. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին ամենամյա զեկույցի քննարկման ընթացքում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ընդ որում, պատասխանելով պատգամավորների հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու խորհրդարանի խոսնակ Սասուն Միքայելյանը քաղբանտարկյալներ են, նա ասել է, որ ինքն այնպիսի գործիքներ չունի, որոնք թույլ կտան գնահատական տալ նման հարցին:
Թաթոյանը քննադատել է այն փաստը, Մարտ 1-ի գործի հանգամանքները բացահայտված չեն:
Մեկնաբանելով այդ իրադարձությունները՝ Թաթոյանը նշել է, որ քրեական գործերը դեռեւս փակված չեն, իսկ մեղավորները դեռեւս պատիժ չեն կրել:
«Քանի դեռ հանրությունում վերականգնված չէ այն վստահությունը, որ արդարությունը վերականգնվել է, դեռեւս այդ գործը փակված չի կարելի համարել»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: