ՀՀ վարչապետը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին. Ուշակով
Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին կմասնակցեն Հայաստանի, Բուլղարիայի, Սլովակիայի առաջին դեմքերն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Համաժողովին կմասնակցեն Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Բոլոր նրանք, ում ես նշեցի, կմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք լիագումար նիստին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը:
Նա նաեւ նշել է, որ բացի այդ երկրների ղեկավարներից, համաժողովին կմասնակցեն նաեւ այլ պետությունների պաշտոնական ներկայացուցիչներ: