Օրենքով ԲԴԽ-ն լուծարելու հնարավորություն չեմ տեսնում․ Արտակ Զեյնալյան
Օրենքով Բարձրագույն դատական խորհուրդը լուծարելու հնարավորություն չեմ տեսնում։ Ա յս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲԴԽ–ն լուծարելու իրավական որեւէ հնարավորություն կա արդյոք։
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ «Իմ քայլի» պատգամավորները Արտակ Զեյնալյանին առաջարկել են լուծարել ՍԴ–ն եւ ԲԴԽ–ն։
Հարցին, թե տեղեկություններ կային, որ կառավարությունում գոհ չեն իր աշխատանքից, դա համապատասխանում է իրականաությանը, Զեյնալյանը պատասխանեց. «Եթե ես ծառայում եմ, աշխատում եմ որպես արդարադատության նախարար, հետեւաբար կառավարությունը գոհ է իմ աշխատանքից։ Այն աշխատանքը, որ կատարվել է, գերազանցում է մինչեւ հիմա կատարված աշխատանքի տեմպերին։ չափանզանց մեծ աշխատանք է իրականցվում բոլոր իրավական ակտերը անցում են Արդարադատության նախարարության ֆիլտրով»։