Փոփոխություններ Rambler Group-ում. Աբրահամյանը դարձել է գործադիր տնօրենը, իսկ Թադեւոսյանը՝ կառավարող տնօրենը
Rambler Group-ը հայտարարել է փոփոխությունների մասին: Փոփոխություններն անցկացվում են կապիտալում «Սբերբանկի» խմբի ներառման հարցով ավելի վաղ հայտարարված գործարքի շրջանակում: Այս մասին հայտնել է հոլդինգի մամուլի ծառայությունը:
Փոփոխությունները վերաբերում են գործարքում ներառված ակտիվներին՝ Rambler&Co մեդիահոլդինգին, Okko օնլայն կինոթատրոնին եւ տեխնոլոգիական ծառայություններին, ինչպես նաեւ «Գեղարվեստական» կինոթատրոնին: «Սինեմա պարկ» եւ «Կինո ֆորմուլա» կինոթատրոնների միացյալ ցանցի կառավարման համակարգը չի փոխվում:
CEO-ի պաշտոնը կզբաղեցնի Ռաֆայել Աբրահամյանը, որը մինչ այժմ կառավարող հանձնաժողովի կազմում էր: Նոր պաշտոնում նա պատասխանատու կլինի խմբի զարգացման համար: Կառավարման կազմում կհայտնվեն հիմնական գործարար եւ ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարները:
Մոտակա ժամանակներս տնօրենների խմբի խորհուրդ կձեւավորվի: Խոհրդում կներառվեն «Սբերբանկ»-ի եւ A&NN-ի 3 Era Capital-ի 1 ներկայացուցիչ:
«Այժմ մեր առաջ բիզնեսի բարգավաճման հարցով ամբիցիոզ խնդիրներ են դրված լինելու: Կառավարման նոր համակարգը թույլ կտա բարձրացնել բոլոր առանցքային ստորաբաժանումների մաքսիմալ համակարգման հաշվին այդ գործընթացների արդյունավետությունը»,- ասել է Ռաֆայել Աբրահամյանը:
Rambler Group-ը հայտնել է Rambler&Co կառավարող տնօրենի պաշտոնում Մաքսիմ Թադեւոսյանին նշանակելու մասին: Մաքսիմը կհամակարգի Մեդիայի բլոկի աշխատանքը, որում ներառված են ռուսական առաջատար այնպիսի կայքեր, ինչպիսին են՝ Gazeta.ru, Lenta.ru, Afisha.ru, Championat.ru, Rambler.ru, Rambler.Kassa, LiveJournal: