Եղիսաբեթ II-ը Թրամփն նվիրել է Չերչիլի գիրքը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է Ունիսթոն Չերչլինի գրքերից մեկը, որը տպագրվել է 1959 թվականին, հաղորդում է «Գազետա»-ն՝ CNN-ի վրա հղումով:
Մուգ կարմիր շապիկով գիրքը զարդարված է թագավորական ոսկեզօծ շրիֆտով, մետաքսե կրկնաթերթով եւ ԱՄՆ դրոշի գույներով ձեռքով կարված եզրաշերտով:
Չերչիլը Երկրոր համաշխարհային պատերազմի մասին գրքերի հեղինակ է, որոնք տպագրվել են 1948-1953 թթ.: Աշխատանքների հիմքում ընկած են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի օրագրերն ու նշումները, որոնք կազմվել են հակամարտության շրջանում: ԱՄՆ նախագահը Չերչիլի երկրպագուներից է:
Եղիսաբեթ II-ը Թրամփի կնոջը՝ Մելանիային, հատուկ արծաթե տուփ է նվիրել, որը զարդարված է Բուքինգեմյան պալատի երաժշտական սենյակում պատկերված վարդի, տատասկափուշի եւ երեքնուկի պատկերներով: