Երիտասարդ տղամարդը էսենցիա է խմել և մահացել
Երեւանի Նոր Նորք թաղամասում 23–ամյա տղամարդը էսենցիա է խմել եւ հիվանդանոցում մահացել է։
Ոստիկանությունից հայտնեցին, որ հունիսի 2-ին, ժամը 12.17–ին, «Արմենիա» ԲԿ–ից հաղորդում են ստացել, որ էսենցիայի թունավորում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1996 թվականի ծնված մի տղամարդ։ Արդեն այսօր՝ 05.15 ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում նշված տղամարդը մահացել է։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։