Իսպանիայի հավաքականի հարձակվողը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն
Իսպանական «Վալենսիայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգո Մորենոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Goal.com-ը։
28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, որը հավանում է Ռոդրիգո Մորենոյի խաղը։
«Բարսելոնան» հետաքրքրվում է նաեւ «Վալենսիայի» ավագ Դանի Պարեխոյի ծառայություններով։