«Արարատը» հրաժեշտ տվեց 5 ֆուտբոլիստի
Երեւանի «Արարատը» հրաժեշտ է տվել հինգ խաղացողի։ Երկկողմանի համաձայնությամբ պայմանագրերը խզել են Արտյոմ Սիմոնյանի և Սարգիս Մեթոյանի հետ:
Պայմանագրերի ժամկետը լրացել է Դեյան Վուկոմանովիչի, Անդրեյ Յակովլևի և Մատվեյ Գույգանովի հետ:
«Արարատը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ավարտված առաջնությունում «Արարատը» գրավեց վերջին տեղը։