Պարզվել է Մուսալեռի ջրատարում հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը. նա բացատրություն է տվել. մանրամասներ
Իրավապահները հայտնաբերել են Մուսալեռ գյուղում գտնվող ջրատարից հայտնաբերված նորածնի մորը, տգեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունից։ Մայրը բացատրություն է տվել կատարվածի համար։
Մեր տեղեկություններով՝ կինն իրավապահներին հայտնել է, որ 36 շաբաթական հղի է եղել, տանը ծննդաբերել է, պտուղը մահացած է ծնվել, տոպրակի մեջ դրել՝ նետել է գետը։
Փաստի ատթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում երեկ՝ հունիսի 2-ին, ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշխը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: