Նեյմարին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում հնարավոր բռնաբարության գործի պատճառով, հաղորդում է Globoesporte-ն։
Հունիսի 3-ին Բրազիլիայի ոստիկանությունը ցուցմունք տալու համար կհրավիրի մեղադրանքը ներկայացրած կնոջը և Նեյմարին։ Երկուսից էլ կվերցնեն հեռախոսները՝ նամակագրությունները ուսումնասիրելու նպատակով։
Նեյմարն ու նրա հայրը չէին հերքել, որ տվյալ կնոջ հետ Փարիզում մայիսի 15-ին ֆուտբոլիստն ունեցել է սեռական հարաբերություններ, սակայն սեքսը եղել է փոխադարձ ցանկությամբ։
«Ինձ մեղադրում են բռնաբարության մեջ։ Դա ցավալի է, քանի որ ինձ ճանաչողները գիտեն, որ ես չէի կարող լինել այդպիսի իրավիճակում։ Ես և այդ կինը գիշեր անցկացնելուց հետո շարունակել ենք հաղորդակցվել։
Դա թակարդ էր, որի մեջ ես հայտնվեցի։ Դա պետք է դաս լինի ինձ համար։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են օգտվել իրավիճակից և գումար շորթել»,- Ինստագրամում նշել էր Նեյմարը։
Նեյմարի հայրը հայտարարել էր, որ Սան Պաուլուի ոստիկանությունում դիմում ներկայացնելուց առաջ տվյալ կնոջ փաստաբանները փորձել են գումար շորթել որդուց։