Լիտվայի գլխավոր ընտրահանձնաժողովը հաստատել է Գիտանաս Նաուսեդայի հաղթանակը նախագահական ընտրություններում
Հունիսի 2-ին Լիտվայի գլխավոր ընտրահանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, հաղորդում է Delfi-ն:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մայիսի 26-ին կայացած ընտրությունների ժամանակ տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան հավաքել է ձայների 65.68 տոկոսը: Նրա օգտին քվեարկել է Լիտվայի 881 496 քաղաքացի:
Պահպանողականների թեկնածու Ինգրիդ Շիմոնիտեի օգտին երկրորդ փուլում քվեարկել է ընտրողների 33.04 տոկոսը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 443 394 քաղաքացի: Հունիսի 7-ին Նաուսեդային պաշտոնապես կտրամադրվի Լիտվայի նախագահի վկայականը: