«Ռոլան Գարոս»․ Նադալն ու Ֆեդերերը քառորդ եզրափակիչում են
Աշխարհի երկրորդ ռակետ, Ռաֆայել Նադալը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է։ Իսպանացի մարզիկը 2 ժամ 13 րոպեում պարտության է մատնել արգենտինացի Խուան-Իգնասիո Լոնդերոյին՝ 6:2, 6:3, 6:3։ Նադալը 90-րդ հաղթանակը տարավ «Ռոլան Գարոսում»։ Նա պաշտպանում է տիտղոսը։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի ճապոնացի Կեի Նիսիկորիի եւ ֆրանսիացի Բենուա Պերի դիմակայության հաղթողի հետ։
Քառորդ եզրափակիչում է նաեւ աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը 1 ժամ 44 րոպեում հաղթել է արգենտինացի Լեոնարդո Մայերին՝ 6:2, 6:3, 6:3։
Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, 6) - Սթեն Վավրինկա (Շվեյցարիա, 24) զույգի հաղթողը։