Եղանակը Հայաստանում․ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
Հունիսի 2-7-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երեւանում հունիսի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31
Սեւանա լճի ավազանում գիշերը` գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+27,
Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +25+30,
Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը` +29+33,
Արագածոտնի լեռներում գիշերը` +6+11, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +15+17, ցերեկը՝ +30+32,
Արարատում գիշերը` +15+19, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+19, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+18, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +14+17, ցերեկը՝ +28+33: