Գիտնականները պարզել են մեգակուղբերի անհետացման պատճառը
Անցյալում հնէաբանները հաճախ հայտնաբերում էին ժամանակակից արջի չափեր ունեցող հսկայական կուղբերի ոսկորները: Դրանք տարածված էին Հյուսիսային Ամերիկայում, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում անելով Phys.org-ին:
Հնէաբանները պարզել են, որ էվոլյուցիոն հսկայական կուղբերը շատ հաջողակ էին, այդ իսկ պատճառով դրանց անհետացման պատճառը երկար ժամանակի ընթացքում չեն կարողացել հաստատել:
Հսկայական կուղբերը զարգացել են, երբ կլիման տաք էր եւ խոնավ: Իսկ դրանց ոսկորների քարացուկները հայտնաբերում են հնագույն լճերի եւ ճահիճների մնացորդներում: Իզոտոպների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք սնվել են միայն ջրային բույսերով:
Սակայն ժամանակակից կուղբերից տարբերվող ատամների պատճառով հսկայական կուղբերը չեն կարողացել ծառեր կտրել եւ ամբարակներ կառուցել: Վերջին սառցե շրջանում՝ շուրջ 10 000 տարի առաջ, կլիման դարձել է ավելի տաք եւ չոր: Մեգակուղբերի բնակության ավանդական տարածքները սկսել են չորանալ: Կենդանիները զրկվել են սննդից եւ արագորեն անհետացել: Իսկ ժամանակակից կուղբերը հաղթահարել են փոփոխությունները՝ չնայած փոքր չափերի: